HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նոր կազմը

Հուլիսի 2-4-ը Երեւանում գումարվել է ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի 2019-2021 թվականների գործունեությունը, կատարել գնահատումներ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը։

Հաստատվել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքները,  առաջնահերթություններն ու անելիքները։ Քննարկումների արդյունքում կայացվել են որոշումներ: Ընդունվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հայտարարությունը, որը կհրապարկվի առաջիկա ժամերին։ 

Գերագույն ժողովի ավարտին ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին հետեւյալ կազմով՝ Իշխան Սաղաթելյան, Սիմոն Սիմոնյան, Լիլիթ Գալստյան, Արծվիկ Մինասյան, Միքայել Մանուկյան, Տարոն Տոնոյան, Աշոտ Սիմոնյան, Հակոբ Մաթիլյան, Իգոր Սարգսյան, Արգիշտի Գեւորգյան, Սուրեն Մանուկյան, Բագրատ Եսայան, Պետրոս Մեղրյան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter