
Ջեֆ Բեզոսը լքել է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնը
Ջեֆ Բեզոսը հուլիսի 5-ին լքել է իր հիմնադրած Amazon ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը՝ մնալով կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում։ Լիազորությունները կանցնեն Էնդրյու Ջեսիին, որն ավելի վաղ ղեկավարում էր Amazon Web Services ընկերությունը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Նա հայտարարել է, որ մտադիր է ավելի շատ ժամանակ հատկացնել այլ նախագծերի, այդ թվում՝ իր կողմից հիմնադրված Blue Origin աէրոտիեզերական ընկերությանը։ Ընկերության կողմից ստեղծված New Shepard բազմակի կիրառման տիեզերանավը հուլիսի 20-ին կմեկնի առաջին փորձնական թռիչքի, որի մասնակիցները մեկը կդառնա հենց Բեզոսը։
Amazon ընկերությունն ստեղծվել է 1994 թվականի հուլիսին Սիեթլում՝ որպես գրքերի վաճառքի առցանց հարթակ։ Այդ ժամանակվանից այն վերածվել է առցանց առևտրի խոշորագույն խաղացողներից մեկը։ Ջեֆ Բեզոսը, Forbes ամսագրի տվյալներով, առաջին ամենահարուստ մարդն է։ Պարբերականը նրա կարողությունը գնահատում է 177 միլիարդ ԱՄՆ դոլար։
Կոլաժը՝ Financial Times-ի
Մեկնաբանել