HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսը ռուսական տնտեսությանը գրեթե 1 տրիլիոն ռուբլու վնաս է հասցրել

2020 թվականին սկսված կորոնավիրուսի համավարակը Ռուսաստանի տնտեսությանն արժեքային ցուցանիշներով հասցրել է գրեթե 1 տրիլիոն ռուբլու վնաս: Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) զեկույցին:

Գերատեսչության տվյալներով՝ անցած տարի Ռուսաստանի տնտեսությանը հասցված վնասի ծավալը կազմել է ավելի քան 997․06 միլիարդ ռուբլի, ինչը 1․4 անգամ ավելի մեծ է, քան մնացած վարակիչ հիվանդություններից հասցված ընդհանուր վնասը: Ընդ որում, այդ թվերը նույնիսկ հաշվի չեն առնում չարտադրված ՀՆԱ-ի կորուստները։

Զեկույցից պարզ է դառնում, որ 2020 թվականին ստացիոնար հիվանդների բուժման համար նախատեսված ուղղակի ծախսերը կազմել են մոտ 183 միլիարդ ռուբլի, իսկ թեստավորման վերջնական ծախսերը՝ 108 միլիարդ ռուբլի։ Ոչ պակաս, քան 515 միլիարդ ռուբլի հատկացվել է բնակչությանն ու ձեռնարկություններին աջակցության նպատակով, և մոտ 189․4 միլիարդ ռուբլի՝ COVID-19-ով հիվանդների բժշկական օգնության կազմակերպման և տրամադրման համար։

Ինչպես պարզաբանել Է Ռոսպոտրեբնադզորը, առողջապահության ոլորտի համար հատկացված գումարները նախատեսված էին բուժհիմնարկների և այլ հաստատությունների վերապրոֆիլավորման ու շինարարության, COVID-19-ի սարքավորումների ու դեղերի մշակման, արտադրության և բաշխման, անհատական պաշտպանության միջոցների արտադրության ու այլ նպատակների համար:

ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովն էլ ավելի վաղ հայտնել էր, որ համավարակի ընթացքում պետությունը, տնտեսությանն աջակցելու համար, 4 տրիլիոն ռուբլի է ծախսել:

Լուսանկարը՝ Վիքիպահեստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter