HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Որպես Ղազախստանի առաջնորդ և առաջին նախագահ՝ վճռական ներդրում եք ունեցել և ունենում Ղազախստանի զարգացման, տնտեսական առաջընթացի և սոցիալական բարեկեցության ապահովման, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացման գործում: Խորապես համոզված եմ, որ Ձեր իմաստնությունն ու ապագայի տեսլականը կշարունակեն ծառայել Ձեր երկրի բարգավաճմանը:

Հայաստանի ու Ղազախստանի միջև զարգացող բազմակողմանի փոխշահավետ համագործակցությունը հիմնված է բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, երկու երկրներն ակտիվ գործակցում են ինտեգրացիոն միավորումների շրջանակներում և այլ միջազգային հարթակներում: Հայաստանի Հանրապետությունում բարձր են գնահատում Ձեր անձնական մեծ ներդրումը մեր երկրների միջև բարեկամական կապերի և փոխշահավետ քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության խորացման գործում:

Անկեղծորեն գնահատում եմ մեր բարեկամությունը: Ջերմությամբ եմ հիշում վերջերս կայացած իմ այցը Ղազախստան, որը նոր խթան կհանդիսանա մեր երկրների համագործակցության ամրապնդման համար»:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter