HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Եթե սեպտեմբերից էլ շարունակենք հեռավար աշխատել, բարձրագույն կրթությունը ծանր հարված է ստանալու». կրթության փորձագետ

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը անդրադարձավ բարձրագույն կրթության վրա կորոնավիրուսի եւ պատերազմի թողած ազդեցություններին, առանձնացրեց հետեւանքներից չորս հիմնականը՝ հեռավար կրթություն, պատերազմի զոհեր, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենք, քննարկումներ, օրենքի ընդունում, ԵՊՀ-ում եւ ՀԱՊՀ-ում ռեկտորների ընտրություններ։

Ըստ Խաչատրյանի՝ ազդեցություններից պետք է հետեւություններ անել, օրինակ՝ Կորոնավիրուսի թողած ազդեցությունն ըստ փորձագետի, իր դրական կողմն ունի. դասախոսներն ու ուսանողները զարգացրել են իրենց՝ թվային գործիքներով աշխատելու հմտությունները, սակայն համաճարակը բացասական մեծ հետեւանք է թողել. «Եթե սեպտեմբերից էլ շարունակենք հեռավար աշխատել, բարձրագույն կրթությունը ծանր հարված է ստանալու, ընդհանուր առմամբ՝ կովիդյան շրջանը դրական չէր բարձրագույն կրթության համար, եւ ուսանողների սովորելու ու մասնակցելու մոտիվացիան նվազեցրեց», - նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ լավ կլիներ՝ բուհերում ներդրվեր 4+1 մոդել, 4 օր ուսանողները դասի կհաճախեին, մի օր կունենային հեռավար դասընթացներ, որը թվային գործիքների տիրապետելու մեծ հմտություններ կտա ուսանողներին։ «Պետք է ինչ-որ բաներ ինստիտուցիոնալացնել, եւ ճիշտ չէ 100%- ով վերադառնալ առկային»,- հավելեց կրթության փորձագետը։

Խաչատրյանի խոսքով՝ պատերազմից հետո ոչինչ չի փոխվել, նույնիսկ քննարկումների ականատես չի լինում, թե ինչպես պետք է շարունակել կրթությունը։ Իսկ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի մասին խոսելով՝ նշեց, որ դեմոկրատական մոդելից նախարարությունը անցում կատարեց աֆտորիտար մոդելի։ 

Կրթության ոլորտի հետազոտող Միշա Թադեւոսյանը նշեց, որ չի հանդիպել մի բուհի, որն իր ռազմական գործողություններում փոփոխություն է կատարել սեպտեմբերից աշխատանքները վերսկսելու համար։

«Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանն էլ ասաց, որ նախաձեռնության ստեղծման պատճառներից մեկը գիտության էկոհամակարգի անհամապատասխանելիությունն է Հայաստանի գիտության հետ, եւ պետք է զարգացնել գիտությունը կրթության ոլորտում աճ գրանցելու համար, նրա խոսքով՝ առանց գիտության չի կարող լինել որակյալ կրթություն։

Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաեւ ընդունելության քննության ընթացքում տեղի ունեցող կոռուպցիոն դեպքերին։ Ս. Խաչատրյանի խոսքով՝ կոռուպցիան այս ոլորտում նվազել է եւ նվազել են նաեւ կոռուպցիոն ռիսկերը, բուհ ընդունվելն այլեւս դարձել է ոչ մրցակցային, հիմնական ռիսկը լինում է պետպատվերի ժամանակ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter