HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհայտ օգտատերը խաբեությամբ տիրացել է ընկերության՝ միջազգային փոխանցման միջոցով փոխանցած 5.8 մլն դրամին

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2020թ. դեկտեմբերի 17-ին, հայկական ՍՊ ընկերությունը ռուսական «Южный Полюс» ընկերությունից բուսական յուղ ձեռք բերելու նպատակով [email protected] կայքի միջոցով կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ նախապես կատարվել է անկանխիկ վճարում, սակայն հետագայում չստանալով ապրանքը՝ պարզել են, որ հիշյալ կայքը չի հանդիսանում վերոնշյալ ռուսական բուսական յուղ արտադրող ընկերության պաշտոնական կայքը: Արդյունքում անհայտ օգտատերը խաբեությամբ տիրացել է hայկական ընկերության կողմից միջազգային փոխանցման միջոցով փոխանցված 5.832.125 ՀՀ դրամին համարժեք 811.144  ռուբլի գումարին՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Հաշվի առնելով վերոգրյալը, ՔԿ-ն հորդորում է համացանցի, հեռուստաընկերության, լրատվական այլ միջոցներով քաղաքացիների շրջանում իրականացնել կանխարգելիչ ու բացատրական միջոցառումներ, «Южный Полюс» ընկերության անունով հանդես եկող կայքի կողմից [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով նոր խարդախության զոհ չդառնալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter