Արմեն Սարգսյանը ցավակցել է ՌԴ նախագահին՝ Կամչատկայում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ
Նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում Ան-26 օդանավի կործանման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել ավիաաղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն:
Նշենք, որ Կամչատկայում կործանված Ան-26 օդանավում եղել է 22 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Նախնական տվյալներով՝ բոլորը զոհվել են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել