HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հողօգտագործողներին կբաշխվի մոտ 13 հազար տոննա վառելանյութ

Այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը, գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով, «Սևան-Հրազդանյան ջրառ», «Դեբեդ-Աղստև-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲ ընկերություններին թույլատրել է մինչև 2012 թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալած հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու համար բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել՝ առանց շահույթ ձևավորելու։

2012 թ. մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու հետ կապված՝ նույն ընկերությունները գետերի վարարումը մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման ջուրը ջրօգտագործողների ընկերություններին կմատակարարեն՝ առանց հասույթ ձևավորելու։

Ջրօգտագործողների ընկերություններին առաջարկվել է վերը նշված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց։

Մեկ այլ որոշման փոփոխությամբ գործադիրը, ընդառաջելով Արարատի մարզպետի դիմումին, որով հրաժարվել էր մարզին հատկացված դիզելային վառելանյութի որոշակի քանակությունից, 500 տոննա վառելանյութը հատկացրել է Սյունիքի մարզին։ Ընդհանուր առմամբ նախատեսված է հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման ծրագրով բաշխել 12 հազար 600 տոննա վառելանյութ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter