HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ավստրիայի նախկին փոխկանցլեր Շտրախեին դատում են կոռուպցիայի համար

Ավստրիայի նախկին փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն հուլիսի 6-ին կանգնել է Վիեննայի դատարանի առաջ։ Նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Սա առաջին դատական գործընթացն է Ավստրիայի ազատության կուսակցության նախկին առաջնորդի նկատմամբ։ Շտրախեն անցնում է, այսպես կոչված, «Իբիցա գեյթ» գործով։

Շտրախեն անցնում է 10 հազար եվրո կուսակցական նվիրատվության գործով, որը նա ընդունել է կոսմետիկ վիրաբուժության ոլորտում մասնագիտացած կլինիկաներից մեկից: Ըստ գործի նյութերի՝ Շտրախեն, չարաշահելով պաշտոնական դիրքը, նվիրատվության դիմաց այդ կլինիկային արտոնություններ է տրամադրել։ Կլինիկայի սեփականատերը ևս մեղադրվում է։ Ո՛չ նա, ո՛չ Շտրախեն չեն ընդունում մեղքը։ Նախատեսվում է, որ դատական գործընթացը կտևի չորս օր։

«Իբիցա գեյթ» սկանդալը, որը սկսվել է 2019 թվականի մայիսին, Ավստրիայում մեծ իրարանցում է առաջացրել։ Հրապարակվել է թաքնված տեսախցիկով նկարահանված մի տեսանյութ, որն արվել է Իսպանիայի Իբիցա կղզում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Շտրախեն ենթադրյալ «ռուս օլիգարխի զարմուհուն» առաջարկում պետական պայմանագրեր՝ նախընտրական քարոզարշավին իրեն աջակցելու դիմաց։

Գործի քննության ընթացքում ոստիկանությունը առգրավել էր Շտրախեի բջջային հեռախոսը, որտեղ պահպանված SMS հաղորդագրությունների ուսումնասիրություներն էլ հնարավորություն էին տվել մեղադրանք առաջադրել Շտրախեի և մյուս մեղադրյալի նկատմամբ։

Լուսանկարը՝ REUTERS/Leonhard Foeger

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter