HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իտալիայի հավաքականը հաղթեց Իսպանիային և դուրս եկավ Եվրո-2020-ի եզրափակիչ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Իտալիայի ազգային հավաքականը պարտության մատնեց Իսպանիայի ընտրանուն և դուրս եկավ եզրափակիչ։ Հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայմաններում, թիմերը փոխնեփոխ գրոհներ էին կազմակերպում, սակայն առաջին 45 րոպեների ընթացքում թիմերից և ոչ մեկը չկարողացավ խոցել մրցակցի դարպասը։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց իսպանացիներիի տարածքային և խաղային առավելությամբ, սակայն գրոհեց Իսպանիան, հաջողության հասավ Իտալիան։ 60-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզան բացեց հանդիպման հաշիվը՝ պտտեցրած հարվածով գնդակն ուղարկելով Իսպանիայի հավաքականի դարպասը։

Ընդունած գոլից հետո իսպանացիները չհանձնվեցին և 80-րդ րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվը։ Գեղեցիկ գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Ալվարո Մորատան և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում ևս հաշիվն անփոփոխ մնաց և դիմակայության ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ բախտը ժպտաց իտալացիներին (4:2):

Այսպիսով, Իտալիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2020-ի եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Անգլիա-Դանիա զույգի հաղթողը։ Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Լուսանկարները՝ ՈՒԵՖԱ-ից և Իսպանիայի հավաքականի Թվիթերի էջից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter