
Տիգրան Սահակյանն ընտրվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը: Այս մասին տեղեկությունը հաստատեց Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանը կփոխարինի Վազգեն Ռշտունուն, որի պաշտոնավարման ժամկետը հուլիսի 4-ին լրացել է:
Դատարանի նախագահի ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդում կայացել է երեկ՝ հուլիսի 6-ին:
Հարկ է նշել, որ Տիգրան Սահակյանը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է նաև 2008-2016 թվականներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել