HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարդարապատ գյուղում մահվան ելքով վրաերթ է եղել

2021թ. հուլիսի 06-ին` ժամը 16:20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչն իր կողմից վարվող NISSAN sunny 1.5 մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել նույն մարզի Մրգաշատ գյուղի 1995թ. ծնված բնակչուհուն՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ: Այս մասին ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և ավտոմեքենայի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter