HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

16-ամյա տղան ընկերներին ջրատարից դուրս հանելիս ջրահեղձ է եղել

2021թ. հուլիսի 6-ին՝ ժամը 16 :15-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ մասից հայտնել են, որ Արգինայի ջրատարում երեխա կա ընկած: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, Արմավիր քաղաքի 16-ամյա բնակիչը ընկերների հետ բերքահավաք կատարելու նպատակով գտնվել է Արտենի գյուղի վարչական տարածքում: Այդ ընթացքում վերջինիս ընկերները հայտնվել են նշված գյուղի վարչական տարածքով անցնող ջրատարի մեջ: Նրանց այնտեղից դուրս հանելու ժամանակ տղան խորասուզվել է և խեղդվել: Նրա դին հայտնաբերվել է գյուղից մոտ 4-5 կմ հեռավորության վրա գտնվող Արգինա գյուղի վարչական տարածքում:

Կատարվել է դեպքի վայրի զննություն՝ դիակի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են վնասվածքներ: Ջրատարից որպես նմուշ տարայով վերցվել է ջուր:   

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter