HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ասկե գրուպ» ԲԲԸ-ն Չարենցավանում կարող է բացել 300 աշխատատեղ

Այսօր տեղի ունեցած հերթական նիստում ՀՀ կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որով մինչև 3 տարի ժամկետով հետաձգվել էր «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը։

Փոփոխությունը թելադրված էր ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ։ Ընկերությունը ներդրումային ծրագրով Չարենցավանում վերապրոֆիլավորում է ձուլման արտադրամասը՝ ամրանների արտադրություն կազմակերպելու նպատակով։

«Յոթ մլրդ դրամի չափով ներդրում կատարելու և վերազինումը 2013 թ. ավարտին հասցնելու արդյունքում ձեռնարկությունում կբացվի մոտ 300 նոր աշխատատեղ»,- հայտնում է ՀՀ կառավարության կայքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter