HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուլիսի 7-ից Երևանում ծառայություն են իրականացնում պարեկները

Հուլիսի 7-ից Երևանում ծառայության են անցնում պարեկները։ Այդ կապակցությամբ հուլիսի 6-ին պարեկային ծառայության Երևանի գունդ է այցելել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ոստիկանության պետը նախ ծաղիկներ է խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։

Դիմելով պարեկներին՝ նա նշել է, որ ամենամեծ պատիվը օրենքին ու ժողովրդին ծառայելն է և հորդորեց արժանի լինել իրենց ընտրությանը, ոստիկանության լավագույն ավանդույթներին և այն ծառայակիցների անմար հիշատակին, որոնք ծառայողական պարտականությունները կատարելիս հերոսաբար զոհվեցին։

Ելույթից հետո Տեր Վրթանես քահանա Բաղումյանը օրհնության կարգ է կատարել։
Ոստիկանության պետը, ոստիկանության կոլեգիայի անդամներն ու բարձրաստիճան սպաները ծանոթացել են պարեկների հանդերձանքին, սպառազինությանը, ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցների հետ։

Նույն օրը ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության կոլեգիայի անդամներն այցելել են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ծանոթացան կենտրոնի աշխատանքին և նորամուծություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter