HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Tech Week Artsakh 2021 (լուսանկարներ)

Tech Week Artsakh 2021` 60-ից ավելի խոսնակ հայկական տարբեր ՏՏ ընկերություններից, 1500-ից ավելի գրանցված մասնակից Արցախից և Հայաստանից։

Հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում տեղի ունեցավ Tech Week Artsakh 2021 («Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում-2021») միջոցառումը, որը մեկ վայրում էր կենտրոնացրել ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային համաչափ զարգացման խթանման ուղղությամբ։

Ըստ կազմակերպիչների՝ որոշում կայացվեց այս ձևաչափի առաջին միջոցառումն անցկացնել հենց Ստեփանակերտում` համախմբելով ուժերը երկրի հզորացման գաղափարի շուրջ, նպատակ ունենալով Արցախում նոր թիմեր ստեղծել, զինել դրանք գիտելիքներով, հմտություններով, բացահայտել մասնակիցների հնարավորություններն ու կարողությունները։

Միջոցառուման շրջանակներում տեղի ունեցան մասնագիտական կոնֆերանսներ, պանելային քննարկումներ, «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի հիմնում Կարմիր Շուկա գյուղում, հաքաթոն, «Կորիզ» գաղափաների մրցույթը, ելույթ-զրույցներ խարույկի շուրջ ու այլ կրթական ծրագրեր։

Միջոցառման հիմնական ուղղություններն էին՝ տեխնոլոգիաները, բիզնեսը, մարքեթինգը, դիզայնը, ինչպես նաև անվտանգությունը։

Հաջորդ «Տեխնոլոգիաների շաբաթը» տեղի կունենա 2022 թ․-ին, Գյումրիում։

Մեկնաբանություններ (1)

mihran robert mahmouzian
girl you are the best thank you

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter