
Ալիևի հրամանով տնտեսական նոր շրջաններ են ստեղծվել՝ Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության տնտեսական շրջանների բաժանման մասին» նոր օրենքը։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ձևավորվել են Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանները։
Ըստ այդմ՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մեջ են մտել Կովսականի (Զանգելան), Սանասարի (Կուբաթլու), Ջրականի (Ջաբրայիլ), Բերձորի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները։ Ադրբեջանի նոր վարչատարածքային բաժանման համաձայն՝ ձևավորվել է նաև Ղարաբաղի տնտեսական շրջանը, որի մեջ մտնում են Ակնայի (Աղդամ), Շուշիի, Վարանդայի (Շուշիի), Թերթերի, Մարտունու, Իվանյանի (Խոջալուի), Աղջաբեդիի և Բարդայի շրջանները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքը։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի տնտեսության մեջ վերահսկողության տակ անցած տարածքների վերաինտեգրումն ապահովելու համար պետք է հզորացվեն նաև Գյանջա-Ղազախ և Արանի տնտեսական շրջանները։ Արդյունքում, Ադրբեջանում ձևավորվել է 14 տնտեսական շրջան։
- Բաքվի տնտեսական շրջան (քաղաք Բաքու),
- Նախիջևանի տնտեսական շրջան (քաղաք Նախիջևան, Բաբեքի, Ջուղայի, Քենգերլիի, Օրդուբադի, Սադարակի, Շահբուզի և Շարուրի շրջաններ),
- Աբշերոն-Խըզընի տնտեսական շրջան (քաղաք Սումգայիթ, Ապշերոնի և Խըզընի շրջաններ),
- Լեռնային Շիրվան տնտեսական շրջան (Աղսուի, Իսմայիլիի, Գոբուստանի և Շամախիի շրջաններ),
- Գյանջա-Դաշքեսանի տնտեսական շրջան (Գյանջա և Նաֆթալան քաղաքներ, Դաշքեսանի, Գերանբոյի, Գյոյգյոլի և Սամուխի շրջաններ),
- Ղարաբաղի տնտեսական շրջան (քաղաք Ստեփանակերտ, Աղջաբեդիի, Ակնայի (Աղդամ), Բարդայի, Վարանդայի (Ֆիզուլի), Իվանյանի (Խոջալու), Մարտունու, Շուշիի և Թերթերի շրջաններ),
- Ղազախ-Թովուզի տնտեսական շրջան (Աղստաֆայի, Գետաբեկի, Ղազախի, Շամխորի և Թովուզի շրջաններ),
- Ղուբա-Խաչմազի տնտեսական շրջան (Խաչմազի, Ղուբայի, Ղուսարի, Սիյազանի և Շաբրանի շրջաններ),
- Լենքորան-Աստարայի տնտեսական շրջան (Աստարայի, Ջալիլաբադի, Լերիկի, Լենքորանի, Մասալինի և Յարդըմլըի շրջաններ),
- Կենտրոնական Արանի տնտեսական շրջան (քաղաք Մինգեչաուր, Աղդաշի, Գյոյչայի, Քյուրամիրի, Ուջարի, Եվլախի և Զարդաբի շրջաններ),
- Միլ-Մուղանի տնտեսական շրջան (Բեյլագանի, Իմիշլիի, Սաաթլըի և Սաբիրաբադի շրջաններ),
- Շեքի-Զաքաթալայի տնտեսական շրջան (Բալաքենի, Ղախի, Գաբալայի, Օղուզի, Շեքիի և Զաքաթալայի շրջաններ),
- Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան (Ջրականի (Ջաբրայիլ), Քարվաճառի (Քելբաջար), Սանասարի (Կուբաթլու), Բերձորի (Լաչին) և Կովսականի (Զանգելան) շրջաններ),
- Շիրվան-Սալյանի տնտեսական շրջան (քաղաք Շիրվան, Բիլյասուվարի, Հաջիղաբուլի, Նեֆթչալայի և Սալյանի շրջաններ)
Լուսանկարում Աղդամ քաղաքն է, Վիքիպահեստից
Մեկնաբանել