HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևի հրամանով տնտեսական նոր շրջաններ են ստեղծվել՝ Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության տնտեսական շրջանների բաժանման մասին» նոր օրենքը։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ձևավորվել են Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանները։

Ըստ այդմ՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մեջ են մտել Կովսականի (Զանգելան), Սանասարի (Կուբաթլու), Ջրականի (Ջաբրայիլ), Բերձորի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները։ Ադրբեջանի նոր վարչատարածքային բաժանման համաձայն՝ ձևավորվել է նաև Ղարաբաղի տնտեսական շրջանը, որի մեջ մտնում են Ակնայի (Աղդամ), Շուշիի, Վարանդայի (Շուշիի), Թերթերի, Մարտունու, Իվանյանի (Խոջալուի), Աղջաբեդիի և Բարդայի շրջանները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքը։

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի տնտեսության մեջ վերահսկողության տակ անցած տարածքների վերաինտեգրումն ապահովելու համար պետք է հզորացվեն նաև Գյանջա-Ղազախ և Արանի տնտեսական շրջանները։ Արդյունքում, Ադրբեջանում ձևավորվել է 14 տնտեսական շրջան։ 

  1. Բաքվի տնտեսական շրջան (քաղաք Բաքու),
  2. Նախիջևանի տնտեսական շրջան (քաղաք Նախիջևան, Բաբեքի, Ջուղայի, Քենգերլիի, Օրդուբադի, Սադարակի, Շահբուզի և Շարուրի շրջաններ),
  3. Աբշերոն-Խըզընի տնտեսական շրջան (քաղաք Սումգայիթ, Ապշերոնի և Խըզընի շրջաններ),
  4. Լեռնային Շիրվան տնտեսական շրջան (Աղսուի, Իսմայիլիի, Գոբուստանի և Շամախիի շրջաններ),
  5. Գյանջա-Դաշքեսանի տնտեսական շրջան (Գյանջա և Նաֆթալան քաղաքներ, Դաշքեսանի, Գերանբոյի, Գյոյգյոլի և Սամուխի շրջաններ),
  6. Ղարաբաղի տնտեսական շրջան (քաղաք Ստեփանակերտ, Աղջաբեդիի, Ակնայի (Աղդամ), Բարդայի, Վարանդայի (Ֆիզուլի), Իվանյանի (Խոջալու), Մարտունու, Շուշիի և Թերթերի շրջաններ),
  7. Ղազախ-Թովուզի տնտեսական շրջան (Աղստաֆայի, Գետաբեկի, Ղազախի, Շամխորի և Թովուզի շրջաններ),
  8. Ղուբա-Խաչմազի տնտեսական շրջան (Խաչմազի, Ղուբայի, Ղուսարի, Սիյազանի և Շաբրանի շրջաններ),
  9. Լենքորան-Աստարայի տնտեսական շրջան (Աստարայի, Ջալիլաբադի, Լերիկի, Լենքորանի, Մասալինի և Յարդըմլըի շրջաններ),
  10. Կենտրոնական Արանի տնտեսական շրջան (քաղաք Մինգեչաուր, Աղդաշի, Գյոյչայի, Քյուրամիրի, Ուջարի, Եվլախի և Զարդաբի շրջաններ),
  11. Միլ-Մուղանի տնտեսական շրջան (Բեյլագանի, Իմիշլիի, Սաաթլըի և Սաբիրաբադի շրջաններ),
  12. Շեքի-Զաքաթալայի տնտեսական շրջան (Բալաքենի, Ղախի, Գաբալայի, Օղուզի, Շեքիի և Զաքաթալայի շրջաններ),
  13. Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան (Ջրականի (Ջաբրայիլ), Քարվաճառի (Քելբաջար), Սանասարի (Կուբաթլու), Բերձորի (Լաչին) և Կովսականի (Զանգելան) շրջաններ),
  14. Շիրվան-Սալյանի տնտեսական շրջան (քաղաք Շիրվան, Բիլյասուվարի, Հաջիղաբուլի, Նեֆթչալայի և Սալյանի շրջաններ)

Լուսանկարում Աղդամ քաղաքն է, Վիքիպահեստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter