HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է ներկրվել «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ` 15000 անձի համար 15000 առաջին բաղադրիչ:

COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում:

Պատվաստումներն իրականացվում են շարժական պատվաստումային կետերում և առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։ Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

Հանրապետությունում առկա «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ» և «Sputnik-V» պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

ՀՀ-ում պատվաստումներն անվճար են և իրականացվում են կամավորության սկզբունքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter