
ԿԳՆ. «Աշոտյանը մանրակրկիտ և սպառիչ պատասխաններ է տվել ԵՊԼՀ-ի ուսանողների հարցերին»
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է վերջիններիս հետ:
Հանդիպումը բաժանվել է երկու մասի: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել համալսարանի դահլիճում, որտեղ Ա. Աշոտյանը պատասխանել է ուսանողների և լրագրողների հարցերին:
Երկրորդ հանդիպումը կայացել է բուհի բակում, որտեղ նախարարը մանրակրկիտ և սպառիչ պատասխաններ է տվել ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են նախարարի՝ բուհի նախկին ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ՝ «խիստ նկատողություն» հայտարարելու վերաբերյալ հրամաններին, որոնց արդյունքում դադարեցվել էին բուհի նախկին ռեկտորի լիազորությունները:
Կրթության և գիտության նախարարություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել