HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Մհեր Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավորին

Հուլիսի 6-ին Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մհեր Մկրտումյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) իր հավատարմագրերը  հանձնեց Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային: Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Համադ բին Իսա Ալ Խալիֆան շնորհավորեց դեսպան Մկրտումյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր դիվանագիտական առաքելություն: Բահրեյնի թագավորը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Բահրեյնի միջև համագործակցությանը:

Ինչպես ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, դեսպան Մկրտումյանը նշեց, որ պատրաստկամ է ներդնել ջանքեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: ՀՀ դեսպանը կարևորեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացումը, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter