HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Չարչյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով մերժեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն,  արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի կալանավորման որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը։

Հիշեցնենք, որ Չարչյանը հունիսի 18-ին ձերբակալվել է համացանցում հայտնված մի ձայնագրությունից հետո, որում զրուցում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, հորդորում, խնդրում, պահանջում մասնակցել ընտրություններին։ Աշխատակիցների հետ զրուցող անձը, ով, ըստ ՀՔԾ-ի Չարչյանն է, բժշկական կենտրոնի աշխատակիցներին հայտնում է, որ ինքը հնարավորություն է ունենալու ճշտելու, թե ով է մասնակցել ընտրություններին և ով՝ ոչ։ Չարչյանը աշխատակիցներին ասում է, որ նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինությունը ոչ թե համարժեք, այլ ավելին՝ անհամարժեք վերաբերմունքի է արժանացնելու։

Այս դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և Չարչյանը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով արարք կատարելու կասկածանքով։ Դատարանը, նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քննելով Չարչյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքը՝ այն բավարարել է, և Չարչյանը հունիսի 20-ին ազատ է արձակվել։

Նկատի ունենալով, որ Արմեն Չարչյանը պատգամավորության թեկնածու է, Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ ԿԸՀ-ն դրանք բավարարել է, որից հետո Չարչյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։

Չարչյանի պաշտպանները նրա նկատմամբ քրեական հետապնդումն ի սկզբանե անօրինական են որակել։

Չարչյանի վերաբերյալ գործը շատկարճ ժամանակահատված քննությունից հետո ուղարկվել է դատարան։

Երկու  օր առաջ՝ հուլիսի 6-ին այն մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter