
Կառավարությունը կապահովի զոհված, հաշմանդամ դարձած անձանց երեխաների ամառային հանգիստը
Կառավարությունը կկազմակերպի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում: Այդ նպատակով գործադիրը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեն կավելացնի 335 մլն դրամով: Որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 8-ի նիստում:
Ճամբարը նախատեսվում է կազմակերպել հետևյալ կազմակերպությունների միջոցով՝ «Հասմիկ ճամբար», «Արագած ճամբար», ««Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն», «ԼԱՎԱ աղբյուր», «Լուսաբաց ճամբար», «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» և «Գուգարք ճամբար»:
Նախատեսվում է ճամբարը կազմակերպել 2 հերթափոխով՝ 20 օր տևողությամբ, յուրաքանչյուր հերթափոխում՝ 1600 երեխա։
Կառավարությունը որոշել է գումարն ուղղել տվյալ կազմակերպություններին առանց մրցույթի դրամաշնորհի տրամադրման՝ հաշվի առնելով այն, որ արդեն իսկ սկսվել են ամառային արձակուրդները, և համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ հանգստին հատկացված ժամանակահատվածն ավելի կարճ է, քան նախորդ տարիներին:
Գործադիրը նշում է, որ տվյալ ճամբարները հաղթող են ճանաչվել նաև ԿԳՄՍ նախարարության կողմից 2019 թվականին հայտարարված ծառայությունների գնման մրցույթում:
Մեկնաբանել