HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թիվը կավելանա 17-ով, Վերաքննիչ քրեականում՝ 3-ով

Կառավարությունը համաձայնություն տվեց դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությանը: 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունվել էր որոշում, որով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունը վերապահվել էր քրեական մասնագիտացման առանձին դատավորների, և դատավորների թվակազմն ավելացնելու անհրաժեշտություն էր առաջացել:

Այսպիսով, կառավարության որոշմամբ՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա 8 դատավորով:

Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա 1 դատավորով, իսկ  Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմը՝ 3-ով: Որոշումն ընդունվեց գործադիրի հուլիսի 3-ի նիստում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter