
Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասվում է Արմեն Սարգսյանի հրամանագրում, որ հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում:
Լուսանկարը՝ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել