«Նաիրի» բժշկական կենտրոնում հիմնադրվել է քիմիոթերապիայի բաժանմունք
«Նաիրի» բժշկական կենտրոնում ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է քիմիոթերապիայի բաժանմունք՝ նվիրված իր տիկնոջ՝ Թամարա Աբգարյանի հիշատակին:
Բաժանմունքը կծավալի իր գործունեությունը Փարիզի Օպիտա Պրիվե և Օպիտա Բոժոն հիվանդանոցների հայտնի ֆրանսիացի ուռուցքաբանների մասնակցությամբ: Կկատարվեն խորհրդատվություններ այնպիսի հայտնի ֆրանսիացի մասնագետների հետ, ինչպիսիք են պրոֆեսոր Համելը, պրոֆեսոր Բոազիզը, պրոֆեսոր Շալմենը և այլոք:
Հիվանդները տվյալներ կփոխանակի ֆրանսիացի գործընկերների հետ և դրանք կվերահսկի ինտերնետային կապի միջոցով:
«Այսպիսով, ծրագիրը կստեղծի մեծ հնարավորություն Հայաստանում եվրոպական չափորոշիչներին համապատասխան քիմիաթերապիա կատարելու՝ ֆրանսիական պրոտոկոլներով: Բաժանմունքում կկիրառվեն այնպիսի նորագույն ծառայություններ, ինչպիսիք են ցավի կառավարումը, հոգեբանական խորհրդատվությունը, ճիշտ սնվելու և ապրելակերպի խորհրդատվությունը: Կօգտագործվեն նորագույն պարագաներ՝ բարձրորակ քիմիաթերապիա կատարելու նպատակով»,- հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել