HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

30 երկրի ազգային բժշկական ասոցիացիաների նախագահներ մասնակցում են Երևանում մեկնարկած վեհաժողովին

Այսօր Երևանում մեկնարկել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի համատեղ եռօրյա վեհաժողովը և ԱՀԿ ղեկավար կազմի խորհրդակցությունը, որին մասնակցում են մոտ 30 երկրի ազգային բժշկական ասոցիացիաների նախագահներ, ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նա նշել է, որ Եվրոպական տարածաշրջանի 50 երկրները, թեև շատ տարբեր են, սակայն հաճախ ունենում են միևնույն բժշկական խնդիրները: Այդ խնդիրը մեղմվում են, եթե այդ երկրները համագործակցում են' ձևավորելով առողջապահության քաղաքականության սկզբունքները և համատեղ ուժերով հաղթահարելով երկրների առողջապահական համակարգերի առջև ծառացած խնդիրները:

Հարություն Քուշկյանը ընդհանուր խնդիրներից նշել է ժողովրդագրական տեղաշարժերը, ներքին և արտաքին միգրացիան, տարբեր տիպի բժշկական խնդիրները:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ խորհրդակցության ժամանակ քննարկվելու են այն քաղաքական ուղղությունները, որոնք ուղղված են եվրոպական տարածաշրջանի նոր քաղաքականությանը' «Առողջություն 20-20», որտեղ նորատիպ հարցեր են քննարկվելու, և նորատիպ լուծումներ են տրվելու:

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը նշել է, որ տարին մեկ անգամ է նման խոշոր միջոցառում տեղի ունենում, որն այս տարի Հայաստանում է, ինչը մեծ ձեռքբերում է:

Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի նախագահ Լիա Վապները նշել է, որ նման խորհրդակցությունների ժամանակ յուրաքանչյուր երկիր արտահայտում է իր մտահոգությունները:

«Այս տարի առաջարկում ենք տնտեսական ճգնաժամը և դրա ազդեցությունը առողջապահության վրա: Ազգաբնակչությունը ճգնաժամի ժամանակ առողջապահական ավելի շատ խնդիրներ է ունենում»,- ընդգծել է Լիա Վապները: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter