HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

Հուլիսի 8-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմագոտիներում և դրա հանգուցալուծման ուղիները, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը:

Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովն անդրադարձել են հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացմանն ուղղված երկկողմ ծրագրերի ու գործողությունների քննարկման նպատակով առաջիկա օրերին Հայաստան ժամանող ՌԴ ՊՆ պատվիրակության հետ նախատեսվող բանակցությունների օրակարգը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter