
Առինջ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Առինջ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ վերջինս, տեղյակ լինելով Առինջ համայնքի բնակիչների միջև առկա տարածքային վեճի մասին, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ որոշում է կայացրել՝ բնակիչներից մեկի սեփականության իրավունքները վերականգնելու մասին, որով իրականացվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել տարածքային վեճի մյուս կողմին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել