HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարին

Ապրիլի 19-ին Հայ ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացներին, ընտրացուցակների ուռճացմանը, արդեն տեղի ունեցած խախտումներին առնչվող հարցեր, եւ մասնավորապես, թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպերը:

ՀԱԿ-ը տեղեկացնում է, որ քննարկվել են նաեւ ընտրությունների օրինականության վերահսկման արդյունավետ միջոցներն ու այդ կապակցությամբ պարոն Սլոբոդայի ղեկավարած դիտորդական առաքելության անելիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter