
Գրանցվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք. մահացել է 4 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 140-ով՝ ընդհանուր կազմելով 226 135: Նախօրեին կատարվել է 4046 թեստավորում (ընդհանուր՝ 1 224 512): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 4 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 4540 է:
Առողջացել է ևս 109 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 217 490-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3000 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1105 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել