HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին Անկախության տոնի առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Անխել Ֆերնանդեսին՝ երկրի Անկախության տոնի առթիվ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասվում է հետևյալը.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի Հանրապետության ժողովրդին Անկախության տոնի առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված սերտ և բազմոլորտ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Լիահույս եմ, որ մեր բարեկամական հարաբերություններն ամուր հիմք կհանդիսանան՝ ընդլայնելու մեր փոխգործակցությունը թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերով:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Արգենտինայի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter