HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրեյմ Միհանը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Արմեն Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար: Հայաստանի նախագահը նշել է, որ երկու երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն, և ընդգծել, որ հնարավոր է ավելին անել հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման ու խթանման համար: Նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է գիտության ու բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Ավստրալիայի հայ համայնքը յուրօրինակ կամուրջ է երկու երկրների միջև և կարևոր դեր ունի երկկողմ համագործակցության ընդլայնման գործում:

Դեսպան Գրեյմ Միհանը նշել է, որ պատրաստ է անել հնարավորը՝ Հայաստանի և Ավստրալիայի միջև կապերի ամրապնդման ու խորացման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter