HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեզվի կոմիտեն խնդրահարույց է համարում պարեկային ծառայության օտարալեզու գրությունները

ԿԳՄՍ նախարարության լեզվի կոմիտեն անդրադարձել է պարեկային ծառայության ավտոմեքենաների և համազգեստի վրա առկա օտարալեզու գրություններին։ Լեզվի կոմիտեի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է հետևյալը․

«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Օրենքի և իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն։

Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։

Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։ 

Լեզվի կոմիտեն բարձր է գնահատում պետական լեզվի նկատմամբ հանրության նախանձախնդրությունը, որը կոմիտեի ամենօրյա աշխատանքի՝ հայերենի գերակայությունն ապահովելու լրացուցիչ խթան է»։

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանություններ (2)

Ashot
I don't understand why Hakop is so angry. Yes, we shouldn't have foreign language terms on police cars or any other..."governmental vehicles", for that matter. Armenian is perfectly fine, we don't need English or Russian except to communicate with foreigners.
HAGOP
HOW ABOUT ALL THE RUSSIAN THAT IS USED EVERYWHERE???? IF NO ENGLISH, THEN NO RUSSIAN EITHER!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter