HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն այցելել է Շենգավիթի գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ և «Արարատի» սննդի կոմբինատ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հիմնանորոգված և կահավորված թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ:

Հանրապետության ղեկավարը ծանոթացել է սոցիալապես անապահով և ծնողազուրկ ընտանիքների երեխաների համար մայրաքաղաքում գործող միակ մսուր-մանկապարտեզի նոր պայմաններին: Մանկապարտեզը 1965թ. կառույց է, որը մինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում հիմնանորոգումը, գործել է խիստ անբարենպաստ պայմաններում: Գիշերօթիկ մանկապարտեզում այսօր ապրում է 140 երեխա` 2-6 տարեկան, որոնցից 70-ը գիշերակացով: 

Շենգավիթ վարչական շրջանում նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Արարատ» սննդի կոմբինատ: Հանրապետության ղեկավարին ներկայացրել են 2011թ. ապրիլին կոմբինատ իր այցի ժամանակ բացված հյութերի արտադրության գործարանի անցած մեկ տարվա գործունեության արդյունքները, ընկերության ընթացիկ աշխատանքներն ու զարգացման ծրագրերը: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter