
Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1601 աճյուն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել