
Դանակահարություն՝ «Անի» հյուրանոցի մոտ․ վիրավորներից մեկը մահացել է
Այսօր՝ հուլիսի 10-ին, Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Անի» հյուրանոցի սրճարանում դանակահարություն է տեղի ունեցել: ժամը 02:05-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդներ, որոնցից մեկը ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Պարզվել է տուժած երիտասարդների ինքնությունը:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը, վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև՝ հյուրանոցի սրճարանի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ: Նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանել