
Հադրութի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն
Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը հայտնաբերել է ևս 3 զինծառայողի (ռազմագործողության մասնակից` կամավոր, պահեստազորային) աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1604 աճյուն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել