HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Նալբանդյանը մասնակցել է Աֆղանստանին նվիրված՝ Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի ընդլայնված հանդիպմանը

Հայաստանը կշարունակի օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության հաստատմանը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած՝ Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ:

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

«Հայաստանն եկավ Աֆղանստան իր մասնակցությունը բերելու միջազգային համատեղ ջանքերին օգնելու այդ երկրին խաղաղություն հաստատելու իր, իր հարեւանների եւ միջազգային հանրության հետ, թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությունը ոչ միայն Աֆղանստանում, այլ մերթընդմերթ որպես վարձկանների՝ այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել եւ գիտենք, թե դա ինչ է նշանակում»:

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կշարունակի իր նպաստը բերել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը, պահպանմանն ու ամրապնդմանը, ինչպես մինչեւ 2014 թ. նախատեսվող անվտանգության աջակցության ուժերի դուրս բերումը,  այդպես էլ դրանից հետո:

Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաեւ զրույցներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter