
Այրվել է մոտ 35 հա ցորենի հնձած արտ
Հուլիսի 10-ին՝ ժամը 15:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախի N զորամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։29-ին, մարվել՝ 18:14-ին։ Այրվել է ցորենի հնձած արտ՝ մոտ 35 հա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել