HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թբիլիսիում մահացել է օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան

Մահացել է վրացական «Փիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր (Լեքսո) Լաշկարավան, որը հուլիսի 5-ին Թբիլիսիում ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ երթի հակառակորդների կողմից։ Ինչպես հայտնել է հեռուստաընկերությունը, Լաշկարավայի մարմինը կիրակի օրը՝ հուլիսի 11-ի առավոտյան իր տանը հայտնաբերել էր օպերատորի մայրը։ 

Դեռևս հայտնի չէ մահվան պատճառը։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մահվան փաստով սկսվել է հետաքննություն, որը հարուցվել է Վրաստանի ՔՕ 115 հոդվածով (ինքնասպանության հասցնել)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Լաշկարավան ծեծի էր ենթարկվել հուլիսի 5-ին «Ամոթ» քաղաքացիական շարժման շքամուտքում՝ ծայրահեղական խմբերի ներկայացուցիչների հարձակման արդյունքում։ Նրա հետ եղել էր լրագրող Միրանդա Բագատուրիան։ Հարձակումից հետո օպերատորը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ հարվածել են դեմքին և գլխին։  

Նա վիրահատության կարիք է ունեցել, քանի որ կոտրվել էր դիմոսկրը։ «Մենք իջնում էինք ներքև, երբ ներքևի հարկերում լսեցինք սարսափելի դրմփոց։ Նրանք ներխուժել էին շքամուտք։ Ես կանգնած էի աստիճաններին, ինչ-որ մեկը աստիճանների վրայով, շքամուտքի մոտից, քաշեց ինձ ու խլեց տեսախցիկս։ Հարվածներ հետևից, դիմացից։ Ես ընդհանրապես չէի հասկանում, թե, որտեղից ու ընդհանրապես ինչ է կատարվում»,- նշել էր Լաշկարավան։ 

Նկարահանող խմբի վրա հարձակման կապակցությամբ ձերբակալվել է 4 մարդ։ Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ քննությունն ընթանում է բռնության սպառնալիքով լրագրողի մասնագիտական գործունեության անօրինական խոչընդոտման, բռնության կիրառմամբ հետապնդման և խմբակային սպառնալիքի ու բռնության հոդվածներով։

Հուլիսի 5-ին ավելի քան 50 մարդ, հիմնականում ԶԼՄ աշխատակիցներ, հարձակման են ենթարկվել ծայրահեղ աջ պահպանողական խմբերի կողմից, որոնք հանդես էին գալիս Թբիլիսում ԼԳԲՏ երթի անցկացման դեմ։ Երթի կազմակերպիչները հրաժարվել էին դրա անցկացումից՝ մասնակիցների անվտանգության սպառնալիքների պատճառով։

Լուսանկարը՝ BBC-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter