HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրասուզակները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 11-ին, ժամը 13:22-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են շրջված հեծանվանավակ։

Ջրասուզակներն ուղղել են հեծանվանավակը և ափ դուրս բերել Ղ․ Խ․-ին (ծնված 1994 թ․) և Վ․ Գ․-ին (ծնված 1994 թ․)։

*** 

Հուլիսի 11-ին, ժամը 14:39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 1-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են քաղաքացու, ով լողալով ափից հեռացել է մոտ 70 մ և չի կարողանում վերադառնալ:

Ջրասուզակներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն և դուրս բերել ափ:

***

Հուլիսի 11-ին, ժամը 15:13-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հյուսիսային մասում՝ «Ծիծեռնակ» կոչվող լողափում, քաղաքացիները` թվով 10 հոգի, նավակով հեռացել են ափից և չեն կարողանում հետ վերադառնալ․ նավակը ափ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները։

Ջրասուզակները Սևանա լճի հյուսիս-արևմտյան հատվածում  ափ են դուրս բերել նավակը, Հ․ Ա․-ին, Մ․ Մ․-ին և 8 ուղևորի:

***

Հուլիսի 11-ին, ժամը 16:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են շրջված մոտորանավակ։

Ջրասուզակներն ուղղել են մոտորանավակը և դուրս բերել ափ:

***

Հուլիսի 11-ին, ժամը 16:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են շրջված մոտորանավակ։

Ջրասուզակներն ուղղել են մոտորանավակը և ափ դուրս բերել Ս․ Կ․-ին (ծնված 1997 թ.):

***

Հուլիսի 11-ին, ժամը 17:05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 1-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են շրջված հեծանվանավակ։

Ջրասուզակներն ուղղել են հեծանվանավակը և ափ դուրս բերել Ա․ Խ․-ին (ծնված 1972 թ․)։

***

Հուլիսի 11-ին, ժամը 17:31-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են քաղաքացու, ով փրկարարական օղակով ափից հեռացել է և չի կարողանում վերադառնալ։

Ջրասուզակները ցուցաբերել են համապատասխան օգնություն քաղաքացի Լ․ Ս․-ին (ծնված 1994 թ․) դուրս են բերել ափ:

***

Հուլիսի 11-ին, ժամը 17:35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու:

Ջրասուզակները քաղաքացուն դուրս են բերել ափ և ցուցաբերել առաջին օգնություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 17:51-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 1-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են քաղաքացու, ով ափից հեռացել է մոտ 50 մ և չի կարողանում վերադառնալ:

Ջրասուզակները քաղաքացի Գ․ Ս․-ին (ծնված 1995 թ․) դուրս են բերել ափ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter