
Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը կզբաղեցնի Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը:
Մեկ այլ որոշմամբ՝ Քննչական կոմիտեի ներկայիս նախագահ Հայկ Գրիգորյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Նշենք, որ Քյարամյանը 2019 թվականի մարտի 1-ից եղել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, այնուհետև ապրիլի 10-ին զբաղեցրել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնը, և արդեն ապրիլի 25-ին նշանակվել է որպես ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող։
2020 թվականի մայիսի 4-ից 1 օրով զբաղեցրել է նաև Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը, հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, նախագահի որոշմամբ նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը եղել է ԱԱԾ տնօրեն։ 2020 թվականի դեկտեմբերի 24-ից մինչ օրս զբաղեցրել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քյարամյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Մեկնաբանել