HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է Սփյուռքում մանկավարժների վերապատրաստման ծրագիրը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. շարունակում է Սփյուռքում գործող հայկական ու հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2021 թ. հուլիսի 22-ից օգոստոսի 31-ը՝ ժամը 18:00-22:30 ՀՀ ժամանակով:

Վերապատրաստումն ընթանալու է հետևյալ 7 ծրագրով.

  • «Ուսուցում մանկապարտեզում» (120 դ/ժամ)
  • «Ուսուցում մեկօրյա դպրոցում» (120 դ/ժամ)
  • «Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում» (120 դ/ժամ)
  • «Հայոց լեզվի և գրականության դասավանդում» (120 դ/ժամ)
  • «Հայոց պատմություն» (120 դ/ժամ)
  • «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» (120 դ/ժամ)
  • «Տնօրենների վերապատրաստում» (80 դ/ժամ)

Մասնակցության հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով մինչև հուլիսի 13-ը ներառյալ:

Մասնակցության էլեկտրոնային հայտաձևը՝ այստեղ:

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվի ԿԳՄՍ նախարարության վկայագիր:

Վերապատրաստումներն իրականացվում են «Ֆիչըր» կազմակերպության կողմից` «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի հետ համագործակցությամբ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter