HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Նոյեմբերյանում որոշ ընտրախախտումներ են վերացրել

Հայ ազգային կոնգրեսի Նոյեմբերյանի տարածքային կառույցի պատասխանատու Սուրեն Մամյանը տեղեկացրել է, որ իրենց հաջողվել է այս շրջանում մի շարք ընտրախախտումներ վերացնել:

Մասնավորապես, Մամյանի փոխանցմամբ, իրենք հայտնաբերել են բազմաթիվ դեպքեր, երբ գյուղապետարանների շենքերի վրա փակցված են եղել ՀՀԿ-ի նախընտրական պաստառներ: Մամյանը նշեց, որ իրենց հաջողվել է ԿԸՀ-ի միջոցով հասնել նրան, որ ՀՀԿ պաստառները հանվեն գյուղապետարանների շենքերից: Մամյանը նաեւ նշեց, որ այս ընթացքում իրենք երկուական անգամ այցելել են շրջակա բոլոր գյուղերը եւ չայած առկա վախի մթնոլորտին՝ ժողովրդի շրջանում ակնհայտ դժգոհություն կա իշխանությունների հանդեպ:

Մեկնաբանություններ (1)

Նազիկ
Հարգելի նոյեմբերյանցիներ,կոչ եմ անում չընտրել նախկինում բազմաթիվ կուսակցություններ փոխած,իսկ այժմ անկուսակցական հանդես եկող Բաբաջանյանին:Նա այսօր իմ տունն է քանդել,վաղը շատերինն է քանդելու:Չնայած լուրեր էին շրջում,որ ուրիշի տներ էլ ա քանդել:Հետաքրքիր է նաև,թե դատախազ Ս.Անտոնյանը դեռ հովանավորո՞ւմ է,թե այլ հովանավոր է գտել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter