HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուլիսի 13-ին տեղի կունենա «Դիջիթեյն» ընկերության կողմից մեկնարկած «M1TQ» ստարտափ ինկուբատորը

Հուլիսի 13-ին, ժամը 19։00-ին տեղի կունենա «Դիջիթեյն» ընկերության կողմից մեկնարկած «M1TQ» ստարտափ ինկուբատորը` «DigiTown» նախագծի շրջանակներում, որը իրականացվեց Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ:

Դիջիթեյն ընկերության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա կլինեն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ոլորտի ներկայացուցիչներ, ներդրողներ և վենչուրային կապիտալիստներ:

«M1TQ»-ը տասներկուշաբաթյա ձեռնարկատիրական ծրագիր էր՝ նախատեսված  գործարկման վաղ փուլում գտնվող ստարտափների համար, հագեցած ինտենսիվ գործնական դասընթացներով, որոնք միտված էին ապահովելու ստարտափի աճին ու զարգացումանը։ 

Ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները ստացան աշխատանքային տարածք, անհրաժեշտ սաքավորումներ՝ Դիջիթեյնի գրասենյակում քսանչորսժամյա աշխատանքի համար:

«M1TQ» ինկուբացիոն ծրագրին մասնակցած AR trails, Gabby, Axona, Armbionics, Rooshe, Payman, Medea, Prekog.ai ստարտափները նախատեսված ավելի քան հիսուն ժամ գաղափարի շուրջ աշխատելու և սեմինարներին մասնակցելու արդյունքում  բարելավեցին իրենց  պրոդուկտի մշակումն ու նախատիպի ձևավորումը, բիզնես մոդելավորումը, վաճառքի ռազմավարությունը, ելույթ ունենալու և գաղափարը ներկայացելու իրենց  հմտությունները:

Ծրագիրը կամփոփվի Դեմո օրով, որի շրջանակում ստարտափները հնարավորություն կունենան ելույթ ունենալ  վենչուրային կապիտալիստների, ներդրողների և ոլորտի առաջատարների ներկայությամբ, իսկ ժյուրիի քվեարկության արդյունքում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը Դիջիթեյն ընկերություն կողմից կստանա դրամաշնորհ 10000 ԱՄՆ դոլար։

Դիջիթեյնը՝ որպես տեխնոլոգիական ընկերություն, իր պարտքն է համարում զարգացնելու էկոհամակարգը, որի շրջանակում նախագծվեց «DigiTown»-ը, որի առաջին բաղադրիչի՝ «M1TQ» ինկուբացիոն ծրագրիրն է։

Երկրորդ բաղադրիչը՝ DownTown ակադեմիան է, որը հնարավորություն է ընձեռում անվճար ստանալու տեխնոլոգիական կրթություն իսկ լավագույնները հնարավորություն կունենան աշխատանքի ընդունվելու Դիջիթեյն ընկերությունում։

Ի վերջո, «DigiTown»-ի գլխավոր նպատակն է Հայաստանը դարձնել գրավիչ տեխնոլոգիական կենտրոն ամբողջ աշխարհի համար։

Առաջիկայում ընկերությունը կունենա նաև մեր մյուս 50 հազար քմ տարածք զբաղեցնող տեխնոհամալիրը՝ 5000 հոգու համար նախատեսված, որտեղ կգործի ինչպես աքսելերացիոն և ինկուբացիոն ծրագրեր, այնպես էլ կտրամադրվեն տարածքներ միջազգային ընկերություններին, ստարտափներին և կունենանք տեխնոլոգիական միջոցառումների համար մեծ սրահ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter