HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծովի մակարդակից 3185 մետր բարձրության վրա գինու ստորջրյա հնացում է իրականացվել

Աշխարհում առաջին անգամ, ծովի մակարդակից 3185 մետր բարձրության վրա իրականացվել է գինու ստորջրյա հնացում:

«Մարան» ընկերությունը «ՀԱԼԴԵ» գինին շուրջ մեկ տարի պահել է Արագած լեռան Քարի լճի հատակում՝ ջրի մակերևույթից  մոտ 8 մետր խորության վրա:

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ ջրային հնացումը համեմատաբար նոր տեխնոլոգիական մոտեցում է գինեգործության մեջ: Այսօր այն փորձարարական մասշտաբով իրականացվում է ծովերում և օվկիանոսներում: Առկա տեղեկատվությունը փաստում է, որ ցածր ջերմաստիճանի, թույլ լույսի, թթվածնի բացակայության և հավելյալ ճնշման պարագայում կարմիր գինիների համազգայական հատկանիշները զգալիորեն լավանում են:

Կատարված արտադրական գիտափորձի ընթացքում ավտոմատ սարքի միջոով անդադար գրանցվել է լճի ջերմաստիճանը և միջավայրի այլ ցուցանիշներ: Հնացման ավարտին գինիները ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, ինչպես նաև համտեսվել են միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնագետների կողմից: Ժամանակակից ֆիզիկաքիմիական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շշալցված գինու ստորջրյա հնացման տարբերակում, գինու որակը կազմող բոլոր կարևորագույն նյութերի պարունակությունն և արտաքին տեսքը բնութագրող ցուցանիշներն առավել դրական փոխությունների են ենթարկվել, քան ստուգիչ նմուշներում: Լաբորատոր ուսումնասիրությունները և համտեսի արդյունքները աներկբա հաստատեցին, որ այս տեխնոլոգիան նշանակալի բարելավել է գինու որակը՝ դարձնելով այն ավելի հարուստ և նուրբ:

Գինու բարձրադիր ստորջրյա հնացման այս արտադրական գիտափորձը առաջին հերթին կարևոր է, իհարկե, տեխնոլոգիաների կատարելագործման տեսանկյունից: Սակայն մեզ համար այն խիստ արժեքավոր է Հայաստանը՝ որպես գինու բնօրրաննի ճանաչելության բարձրացման, զբոսաշրջության զարգացման համար:

Մեկնաբանություններ (2)

Հարություն
Քարի լճի բարձրությունը ծովի մակարդակից 3207(մ) է,եթե գինին հնացրել են 8(մ) խորության վրա, ապա ստացվում է, որ հնացումը կատարվել է 3199(մ) խորության վրա, և ոչ թե 3185(մ): 3207(մ)-8(մ)=3199(մ)
Արտակ
Արագածի Քարի լիճը գտնվում է ծովի մակերեւույթից 3207 մ բարձրության վրա։ Այսինքն ըստ խորհրդային միության բարձրության ստանդարտի H=+(3207m)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter