
Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին. կան վիրավորներ և մեկ զոհ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Տոյոտա Կոռոլա» և «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ հիշյալ ավտոմեքենաների վարորդները և երկու ուղևորները՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել