HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Մարտունու շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր՝ հուլիսի 12-ին, իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում։ Որոնումներն արդյունք չեն տվել։ Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

Աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

ԱԻՊԾ-ն հայտնում է, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter