
Ուզբեկստանը մտադրություն չունի վերադառնալ ՀԱՊԿ
Ուզբեկստանը չի դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն վերադարձի հարցը և չի ստացել հրավեր կազմակերպության մասնակից երկրներից։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հուլիսի 12-ին հայտարարել է Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Շերզոդ Ասադովը։
«Մենք չենք ստացել ՀԱՊԿ-ին անդամակցության առաջարկ։ Ավելին, մեր օրենսդրությամբ արգելված է ռազմաբազաների ստեղծումն ու նման կազմակերպություններին անդամակցելը»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ասադովը։
Ուզբեկստանը երկու անգամ անդամակցել է ՀԱՊԿ-ին։ Առաջին անգամ այդ երկիրը ռազմական բլոկի կազմում եղել է 1992-1999 թվականներին, իսկ երկրորդ անգամ՝ 2006-2012 թվականներին։ 1999 թվականին անդամակցության դադարեցումը կապված էր Տաշքենդի կողմից անդամության պայմանագրի երկարացման հրաժարումով։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել